Ռոհանի.«Ամերիկացիները չեն համարձակվում հայտնվել տարածաշրջանի ժողովուրդների շրջանում»
Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գաղտնի այցին Իրաք, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Ամերիկացիները չեն համարձակվում հայտնվել Իրաքի, Սիրիայի, Լիբանանի և Եմենի ժողովրդի մեջ»:
Հասան Ռոհանին չորեքշաբթի կառավարության նիստում հայտարարելով, որ ամերիկացիները պնդում են, որ 2003 թ. Իրաքի և Աֆղանստանի ժողովրդին փրկելու համար են ներկա տարածաշրջանում, հավելել է, որ եթե Միացյալ Նահանգները փրկել է Իրաքը, ապա ինչու է Թրամփը չհայտարարված այց կատարել Իրաք:
Ռոհանին ասել է. «Թրամփի գիշերային եւ գաղտնի այցը դեպի Իրաք ցույց է տալիս, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը ձախողել է»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ Սպիտակ տան պաշտոնյաները դասեր կստանան 2019 թ.-ին իրենց անհաջողություններից և չեն միջամտի տարածաշրջանի ժողովուրդների, հատկապես Պաղեստինի ժողովրդի ներքին գործերին:
Ռոհանիի խոսքով, Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցները ցույց են տվել, որ Իրանի տնտեսական գործունեությունը դրական է եւ խոստումնալից, չնայած թշնամիների ճնշմանը:
ԻԻՀ նախագահն ընդգծել է. «Ամերիկացիները երբեք չեն հասնի իրենց նպատակներին դադարեցնել իրանական նավթի արտադրանքն ու արտահանումը»: