Իրանի դրական դերակատարությունը Սիրիայում
Ռուս փորձագետը նշել է, որ Իրանը դրական և նշանակալի դեր ունի Սիրիայում կայունության ու խաղաղության ապահովման գործում:
Ռուսաստանի Արևելագիտության ինստիտուտի ասիական և կովկասյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստանիսլավ Պրիիտչինը ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը դրական դեր ունի Սիրիայի քաղաքական ճգնաժամի կարգավորման գործընթացում:
Փորձագետը հավելել է, որ Սիրիայում Իրանի ապակառուցողական դերի վերաբերյալ Վաշինգտոնի պնդումները, քաղաքական նպատակ են հետապնդում:
Պրիիտչինի խոսքերով, Իրանը և Ռուսաստանը կարևոր դեր են խաղում Սիրիայի անվտանգությունն ապահովելու և որոշ երկրների, այդ թվում Միացյալ Նահանգների կողմից հովանավորվող ահաբեկիչական խմբերին Սիրիայի տարբեր տարածքներից դուրս անելու գործում:
Նա նշել է, որ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը չի ավարտվել, և Ռուսաստանին ու Իրանին անհրաժեշտ է համագործակցությունը շարունակել, մինչև Սիրիայում ահաբեկիչների լիովին տապալումը :
Պրիիտչինն ասել է.-«Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլի նպատակը պարզ չէ»: