Իրանը քննադատել է ԵՄ-ին՝ ֆինանսական մեխանիզմի գործարկումը ձգձգելու պատճառով
Քննադատելով Եվրամիությանը, Իրանի և Եվրոպայի միջև Հատուկ նշանակության մեխանիզմի (SPV) գործարկումը ձգձգելու պատճառով, Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղարն ասել է.«Իրանի համբերությունն էլ չափ ունի»:
Նշելով, որ Եվրամիությունը Հատուկ նշանակության մեխանիզմի (SPV) գործադրման հարցում դիմագրավում է լուրջ խնդիրներ, Բահրամ Ղասեմին ասել է.«Եվրոպան պատասխանատվություն է կրում եվրոպական ֆինանսական մեխանիզմը՝SPV-ն չկատարելու համար»:
Ընդգծելով, որ Իրանը կատարել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով ստանձնած իր պարտավորությունները, Ղասեմին հավելել է.«Եվրոպական երկրները պետք է վճարեն ԱՄՆ-ից իրենց տնտեսական անկախության գինը»:
Նա ասել է.«Իրանի ժողովրդի կենսապայմանները բարելավելու տրամաբանությամբ այս երկրի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների կիրառումը, լիովին սխալ է»:
«Իրանի հրթիռային քաղաքականությունները ամբողջությամբ պաշտպանական ու զսպողական բնույթ են կրում և չեն հակասում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևին»,հավելել է Իրանի Արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարը: