Իրանը քննադատել է ԵՄ-ին՝ ֆինանսական մեխանիզմի գործարկումը ձգձգելու պատճառով
https://parstoday.ir/hy/news/iran-i102828-Իրանը_քննադատել_է_ԵՄ_ին_ֆինանսական_մեխանիզմի_գործարկումը_ձգձգելու_պատճառով
Քննադատելով Եվրամիությանը, Իրանի և Եվրոպայի միջև Հատուկ նշանակության մեխանիզմի (SPV) գործարկումը ձգձգելու պատճառով, Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղարն ասել է.«Իրանի համբերությունն էլ չափ ունի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2019 14:34 Asia/Tehran
  • Իրանը քննադատել է ԵՄ-ին՝ ֆինանսական մեխանիզմի գործարկումը ձգձգելու պատճառով

Քննադատելով Եվրամիությանը, Իրանի և Եվրոպայի միջև Հատուկ նշանակության մեխանիզմի (SPV) գործարկումը ձգձգելու պատճառով, Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղարն ասել է.«Իրանի համբերությունն էլ չափ ունի»:

Նշելով, որ Եվրամիությունը Հատուկ նշանակության մեխանիզմի (SPV) գործադրման հարցում դիմագրավում է լուրջ խնդիրներ, Բահրամ Ղասեմին ասել է.«Եվրոպան պատասխանատվություն է կրում եվրոպական ֆինանսական մեխանիզմը՝SPV-ն չկատարելու համար»:

Ընդգծելով, որ Իրանը կատարել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով ստանձնած իր  պարտավորությունները, Ղասեմին հավելել է.«Եվրոպական երկրները պետք է վճարեն ԱՄՆ-ից իրենց տնտեսական անկախության գինը»:

Նա ասել է.«Իրանի ժողովրդի կենսապայմանները բարելավելու տրամաբանությամբ այս երկրի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների կիրառումը, լիովին սխալ է»:

«Իրանի հրթիռային քաղաքականությունները ամբողջությամբ պաշտպանական ու զսպողական բնույթ են կրում և չեն հակասում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևին»,հավելել է Իրանի Արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարը: