Ջահանգիրի.«Եվրոպան գործնականում ոչինչ չի արել»
https://parstoday.ir/hy/news/iran-i102924-Ջահանգիրի._Եվրոպան_գործնականում_ոչինչ_չի_արել
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը քննադատել է ՀԳՀԾ-ի համաձայնության հետ կապված եվրոպական պետությունների գործելակերպը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2019 07:16 Asia/Tehran
  • Ջահանգիրի.«Եվրոպան գործնականում ոչինչ չի արել»

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը քննադատել է ՀԳՀԾ-ի համաձայնության հետ կապված եվրոպական պետությունների գործելակերպը:

Euronews լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ՀԳՀԾ-ին եվրոպական պետությունների հանձնառության մասին Ջահանգիրին ասել է.«Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և ողջ Եվրամիությունը քաղաքական մակարդակում և դիվանագիտական դիրքորոշումներում ժամանակին ու լավ են վարվել, սակայն գործնական տեսակետից դեռևս ոչ մի քայլ չեն ձեռնարկել»:

Հարց առաջադրելով, թե արդյո՞ք Եվրամիությունը կարող է Թրամփի կառավարությունից անկախ որոշում կայացնել, Ջահանգիրին ասել է.«Երկրորդ աշխարհամարտից հետո, Եվրամիությունը կարևոր քննության մեջ է հայտնվել»:

Մի քանի ամիս առաջ, Եվրամիությունը հայտարարեց, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումներին դիմակայելու համար, մտադիր է SPV անվամբ ֆինանսական մեխանիզմ մշակել, որպեսզի հնարավոր լինի շարունակել Իրանի հետ տնտեսական համագործակցությունը: Սակայն եվրոպական երկրները միայն կրկնում են իրենց խոստումները: