Իրանի ու Հնդկաստանի տնտեսությունները լրացնում են միմյանց. Զարիֆ
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարելով, որ Թեհրանի ու Նոր Դելիի տնտեսությունները լրացնում են միմյանց, ընդգծել է երկու երկրի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, չորեքշաբթի օրը Հնդկաստանի «Էն Էյ Այ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշելով, որ Թեհրանը ողջունում է Իրանի նավթի, գազի ու պետրոքիմիայի բաժիններում Նոր Դելիի ներդրումները, հույս է հայտնել, որ չնայած ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցներին, Հնդկաստանն ու Իրանը կկարողանան հանուն իրենց և տարածաշրջանի ժողովուրդների շահերի ապահովման, համագործակցել միմյանց հետ:
«Իրանի «Փասարգադ» և Հնդկաստանի «Յուքո» բանկերը փորձում են առևտրական կապեր հաստատել»,-հայտարարել է Զարիֆն ընդգծելով Իրանի ու Հնդկաստանի միջև բանկային ոլորտում համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը մեկնել է Հնդկաստան՝ «Ռայսինա»-ի երկխոսության միջազգային տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով: