Իրանը քննադատել է ահաբեկչության նկատմամբ ԵՄ-ի երկստանդարտ քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i103051-Իրանը_քննադատել_է_ահաբեկչության_նկատմամբ_ԵՄ_ի_երկստանդարտ_քաղաքականությունը
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում (ՔԶԱԿ) Իրանի ներկայացուցիչը քննադատել է Եվրոպային, ահաբեկչական խմբավորումներին հյուրընկալելու և Իրանին մեղադրելու պատճառով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2019 08:17 Asia/Tehran
  • Իրանը քննադատել է ահաբեկչության նկատմամբ  ԵՄ-ի երկստանդարտ քաղաքականությունը

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում (ՔԶԱԿ) Իրանի ներկայացուցիչը քննադատել է Եվրոպային, ահաբեկչական խմբավորումներին հյուրընկալելու և Իրանին մեղադրելու պատճառով:

Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, Ալիռեզա Ջահանգիրին թուիթերյան իր էջում արձագանքելով Եվրամիության սահմանած հակաիրանական նոր շրջափակումներին գրել է.«Եվրամիությունը հյուրընկալում է ահաբեկչական խմբավորումներին և նրանց ազատություն է տալիս անօրինական աշխատանքներ իրականացնելու համար, բայց Իրանի նկատմամբ քայլեր է իրականացնում անիրանական ենթադրությունների հիմամբ»: 

Եվրամիությունը, որ պնդում է թե ջանքեր է գործադրում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը պահպանելու ուղղությամբ, 2016 թվականին այդ համաձայնությունը գործադրման հանձնվելուց ի վեր, երեքշաբթի օրը Իրանի դեմ շրջափակումների առաջին փուլն իրագործեց: Այդ շրջափակումների համար հիմք են ծառայել Իրանի դեմ հնչեցրած Դանիայի անհիմն մեղադրանքները:  

Դանիան, առանց ապացույցների, հոկտեմբերի 30-ին Թեհրանին մեղադրեց իր տարածքում հարձակում իրականացնելու փորձ կատարելու մեջ: ԻԻՀ-ն հերքել է այդ մեղադրանքը:

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վերջերս հստակ կերպով հայտարարեց, որ Իրանի դեմ Դանիայի ներկայացրած գործում Իսրայելն ուղղակի դերակատարություն է ունեցել: