ԻԻՀ մեծարգո առաջնորդի ուղերձը՝ Եվրոպայի Ուսանողական իսլամական ասոցիացիաների միության նիստին
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Աշխարհի ցանկացած կետում եթե իրանցի ուսանողները միանան առաջադիմության շարժմանը և փորձեն այնպես անել, որ Իրանի իսլամական հանրապետությունն այլևս օտարների կարիքը չունենա, դա արդեն Աստծո ճանապարհին ջիհադ կլինի»:
Շաբաթ օրը, Համբուրգի Իսլամական կենտրոնում կայացած Իսլամական ասոցիացիաների միության 53-րդ նիստում ընթերցված Այաթոլլահ Խամենեիի ուղերձում ասված է.«Ուսանողները Իրանի իսլամական հանրապետության ապագայի լավագույն հույսերն են»:
Մեծարգո Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Աստծո կամոք, ներկայումս Իրանի իսլամական հանրապետությունում մեծ թվով ուսանողներ մեծ գործերով են զբաղված և իրենց հայրենիքում ամբողջ հոգով ու սրտով զգում են տեխնոլոգիային ու գիտությանը ծառայելու մեծ հաճույքը»:
Նա ընդգծել է.«Աշխարհի ցանկացած կետում ուսանողները կունենան հնարավորություն՝ միանալու հավատացյալ խմբերին և անելու այնպես, որ Իրանի իսլամական հանրապետությունն այլևս օտարների կարիքը չունենա: Այդ դեպքում, բարի մտադրությամբ ու աստվածային սիրով ողողված այս շարժումը, կլինի ջիհադ՝ Աստծո ճանապարհին»:
Եվրոպայի Ուսանողական իսլամական ասոցիացիաների միության 53-րդ ամենաամյա նիստը կայացել է հունվարի 12-ին՝ Գերմանիայի Համբուրգ քաղաքի իսլամական կենտրոնում: