Իրանը կարևոր դերակատար՝ միջազգային տեխնոլոգիաների ու գիտության ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i103311-Իրանը_կարևոր_դերակատար_միջազգային_տեխնոլոգիաների_ու_գիտության_ոլորտում
Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարն ասել է.«Իրանն ունենալով չորս միլիոն երեք հարյուր հազար ուսանող և բարձրակարգ համալսարաններ , համարվում է կարևոր դերակատար միջազգային տեխնոլոգիաների ու գիտության ոլորտում»: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2019 15:17 Asia/Tehran
  • Իրանը կարևոր դերակատար՝ միջազգային տեխնոլոգիաների  ու գիտության ոլորտում

Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարն ասել է.«Իրանն ունենալով չորս միլիոն երեք հարյուր հազար ուսանող և բարձրակարգ համալսարաններ , համարվում է կարևոր դերակատար միջազգային տեխնոլոգիաների ու գիտության ոլորտում»: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մանսուր Ղոլամին5 չորեքշաբթի օրը Բրյուսելում Իրանի և Եվրամիության գիտական, հետազոտական ու տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության 3-րդ աշխատանքային խմբի կազմակերպած միջոցառման ժամանակ ասել է.«Միջազգային տվյալների համաձայն՝ Իրանը գիտական արտադրանքի քանակական աճի առումով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը»:

Անդրադառնալով Իրանում գիտության պատմական անցյալին, այդ թվում «Ջոնդի Շափուր» համալսարանի հիմնադրմանը, Ղոլամին ասել է.«Ժամանակակից պատմության մեջ, 1851 թվականին հիմնադրված Դար-օլ-ֆոնունը, որտեղ եղել  են նաև գերմանացի, ավստրիացի ու ֆրանսիացի գիտնականներ, Իրանի և Եվրոպայի համագործակցության խորհրդանիշն է»: