Իրանն ու ԵՄ-ը կարևորում են գիտական համագործակցության ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/iran-i103330-Իրանն_ու_ԵՄ_ը_կարևորում_են_գիտական_համագործակցության_ընդլայնումը
Իրանի գիտության, հետազոտությունների ու տեխնոլոգիաների նախարարի ու ԵՄ-ի Գիտությունների, հետազոտությունների և նորարարությունների կոմիսարի Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում, կողմերը կարևորել են գիտական համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2019 07:33 Asia/Tehran
  • Իրանն ու ԵՄ-ը կարևորում են գիտական համագործակցության ընդլայնումը

Իրանի գիտության, հետազոտությունների ու տեխնոլոգիաների նախարարի ու ԵՄ-ի Գիտությունների, հետազոտությունների և նորարարությունների կոմիսարի Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում, կողմերը կարևորել են գիտական համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Բրյուսելում ԵՄ Գիտությունների, հետազոտությունների և նորարարությունների կոմիսար Կարլոս Մոդասի հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով աշխարում ու տարածաշրջանում Իրանի գիտական դրիքին, Մանսուր Ղոլամին կարևորել է գիտությունների ու տեխնոլոգիայի ոլորտում երկկողմ համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Իրանի գիտության նախարարն ասել է.«Իրանը կարևորում է ԵՄ-ի հետ համագործակցությունը՝ կրթական ու հետազոտական տարբեր ծրագրերում»:

Այս հանդիպման ընթացքում, Կարլոս Մոդասըն ասել է.«Իրանի հետ գիտությունների ոլորտում համագործակցությունների ընդլայնման հարցում, ԵՄ վճռական մոտեցում ունի»:

Երեքշաբթի օրը, բարձրաստիճան պատվիրակության ընկերակցությամբ գիտական ու տեխնոլոգիական ոլորտում Իրան-ԵՄ համագործակցության աշխատանքային խմբի 3-րդ նիստին մասնակցելու համար, Բրյուսել է մեկնել Իրանի գիտության, հետազոտությունների ու տեխնոլոգիաների նախարար Մանսուր Ղոլամին: