Ղասեմի.«Իրանը կսատարի Վենեսուլեայի կառավարությանը Վաշինգտոնի անօրինական միջամտությունների հարցում»
Դատապարտելով Վենեսուելայի ներքին գործերին ԱՄՆ պետքարտուղարի միջամտողական հայտարարությունները, Իրանի ԱԳ նախարարության մամլո քարտուղարն ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը Վաշինգտոնի անօրինական միջամտությունների հարցում կսատարի Վենեսուլայի օրինական կառավարությանն ու ժողովրդին»:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Բահրամ Ղասեմին հավելել է.«Մենք համոզված ենք, որ Վենեսուելայի ներքին հարցերը կարելի է կարգավորել այդ երկրի օրինական շրջանակներում քաղաքական երկխոսության միջոցով»:
Ղասեմին ընդգծել է.«Վենեսուելայի ներքին հարցերին ցանկացած արտաքին միջամտություն ոչ-կառուցողական է և հանգեցնելու է իրավիճակի ավելի բարդացմանը»:
Նիկոլաս Մադուրոն 2019 թվականի հունվարի 10-ին այն պայմաններում սկսեց նախագահության երկրորդ շրջանը, երբ տարիներ է ինչ դիմակայում է ԱՄՆ-ի սադրանքներին ու միջամտություններին: