Ալի Լարիջանի.«ԱՄՆ-ին չհաջողվեց կանխել իրանական նավթի արտահանումը»
Անդրադառնալով իրանական նավթի արտահանումը զրոյական մակարդակի հասցնելու ԱՄՆ-ի սադրանքին, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«ԱՄՆ-ին չհաջողվեց կանխել իրանական նավթի արտահանումը»:
Առաջիկա տարվա բյուջեի հանձնաժողովի այսօրվա նիստում, Ալի Լարիջանին ընդգծել է պատժամիջոցների շրջանը թիկունքում թողնելու համար երկրի տարբեր բաժինների խելամտության անհրաժեշտությունը:
Լարիջանին հավելել է.«Իրանի կառավարությունն ու Իսլամական խորհրդարանն անհրաժեշտ միջոցներ են կիրառել ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու համար»:
2018 թվականի մայիսին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալուց հետո,ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց. «Իրանական նավթի արտահանումը կհասցնեմ զրոյական մակարդակի»: Սակայն ի վերջո 2018 թվականի նոյեմբերի 5-ին Թրամփն իրանական նավթի գլխավոր խոշոր գնորդ 8 երկրների, այդ թվում Հարավային Կորեային , Իտալիային, Ճապոնիային և Հնդկաստանին ազատեց հակաիրանական պատժամիջոցներից.