Ղասեմի.«Եվրոպացիները ֆինանսական մեխանիզմը գործադրելով, կապացուցեն, որ անկախ են ԱՄՆ-ից»
https://parstoday.ir/hy/news/iran-i103770-Ղասեմի._Եվրոպացիները_ֆինանսական_մեխանիզմը_գործադրելով_կապացուցեն_որ_անկախ_են_ԱՄՆ_ից
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Եվրոպացիներն Իրանի հետ ֆինանսական մեխանիզմները գործադրելով, կապացուցեն, որ անկախ են ԱՄՆ-ից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2019 07:08 Asia/Tehran
  • Ղասեմի.«Եվրոպացիները ֆինանսական մեխանիզմը գործադրելով, կապացուցեն, որ անկախ են ԱՄՆ-ից»

Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Եվրոպացիներն Իրանի հետ ֆինանսական մեխանիզմները գործադրելով, կապացուցեն, որ անկախ են ԱՄՆ-ից»:

Երկուշաբթի օրը, Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի և Եվրոպայի միջև ֆինանսական մեխանիզմի իրագործման ձգձգվելուն, Բահրամ Ղասեմին ասել է.«Եվրոպացիներն առաջարկեցին ՀԳՀԾ-ց ԱՄՆ-ի դուրս գալուց և շրջափակումները վերսկսվելուց հետո, ֆինանսական մեխանիզմներ իրագործելով, տնտեսական ոլորտում ապահովել այն առավելությունները, որ նախատեսված էր ՀԳՀԾ-ի համաձայնության շրջանակում»:

Անդրադառնալով Վենեսուելայի իրադարձություններին, Ղասեմին ասել է.«Այդ երկրի ճակատագիրը որոշում է հենց իր ժողովուրդը և եթե Վենեսուելայում կան ներքին տարաձայնություններ ու խնդիրներ, պետք է կարգավորվեն երկխոսությամբ ու փոխըմբռնմամբ»:

Դատապարտելով Վենեսուելայի ներքին հարցերին ԱՄՆ-ի միջամտությունները, Իրանի արտգործնախարարության խոսնակը հավաստիացրել է, որ ներկա ժամանակաշրջանում ԱՄՆ-ը չպետք է անցյալի նման փորձի միջամտել այլ երկրների ներքին հարցերում:

Ղասեմին նշել է, որ ինչպես մյուս երկրները ԱՄՆ-ը ՄԱԿ-ում ունի մեկ ձայն, հետևաբար պետք է հեռու մնա նման ընչաքաղցություններից: