Ղասեմի.«Եվրոպացիները ֆինանսական մեխանիզմը գործադրելով, կապացուցեն, որ անկախ են ԱՄՆ-ից»
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Եվրոպացիներն Իրանի հետ ֆինանսական մեխանիզմները գործադրելով, կապացուցեն, որ անկախ են ԱՄՆ-ից»:
Երկուշաբթի օրը, Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի և Եվրոպայի միջև ֆինանսական մեխանիզմի իրագործման ձգձգվելուն, Բահրամ Ղասեմին ասել է.«Եվրոպացիներն առաջարկեցին ՀԳՀԾ-ց ԱՄՆ-ի դուրս գալուց և շրջափակումները վերսկսվելուց հետո, ֆինանսական մեխանիզմներ իրագործելով, տնտեսական ոլորտում ապահովել այն առավելությունները, որ նախատեսված էր ՀԳՀԾ-ի համաձայնության շրջանակում»:
Անդրադառնալով Վենեսուելայի իրադարձություններին, Ղասեմին ասել է.«Այդ երկրի ճակատագիրը որոշում է հենց իր ժողովուրդը և եթե Վենեսուելայում կան ներքին տարաձայնություններ ու խնդիրներ, պետք է կարգավորվեն երկխոսությամբ ու փոխըմբռնմամբ»:
Դատապարտելով Վենեսուելայի ներքին հարցերին ԱՄՆ-ի միջամտությունները, Իրանի արտգործնախարարության խոսնակը հավաստիացրել է, որ ներկա ժամանակաշրջանում ԱՄՆ-ը չպետք է անցյալի նման փորձի միջամտել այլ երկրների ներքին հարցերում:
Ղասեմին նշել է, որ ինչպես մյուս երկրները ԱՄՆ-ը ՄԱԿ-ում ունի մեկ ձայն, հետևաբար պետք է հեռու մնա նման ընչաքաղցություններից: