Ռոհանի.«Վենեսուելայի ժողովուրդը կչեզոքացնի ամերիկացիների նոր սադրանքը»
https://parstoday.ir/hy/news/iran-i103967-Ռոհանի._Վենեսուելայի_ժողովուրդը_կչեզոքացնի_ամերիկացիների_նոր_սադրանքը
ԻԻՀ նախագահն ասել է.«Վենեսուելայի ժողովուրդը միասնականությամբ ու համերաշխությամբ կանգնելով կառավարության կողքին չեզոքացնելու է ամերիկացիների նոր սադրանքը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2019 14:08 Asia/Tehran
  • Ռոհանի.«Վենեսուելայի ժողովուրդը կչեզոքացնի ամերիկացիների նոր սադրանքը»

ԻԻՀ նախագահն ասել է.«Վենեսուելայի ժողովուրդը միասնականությամբ ու համերաշխությամբ կանգնելով կառավարության կողքին չեզոքացնելու է ամերիկացիների նոր սադրանքը»:

Շաբաթ օրը Թեհրանում Վենեսուելայի նորանշանակ դեսպան Կառլոս Անտոնիո Ալքալա Քորդեսի հավատարմագիրը ստանալու ժամանակ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է.«Ամերիկացիները հիմնականում դեմ են անկախ երկրների ժողովրդական հեղափոխություններին և նպատակ ունեն անկախ երկրներին ու հեղափոխությունները ճնշելով, տիրապետել աշխարհին:

Իրանի աջակցությունը հայտնելով Վենեսուելայի օրինական կառավարությանը, Ռոհանին ասել է.«Վենեսուելայի օրինական կառավարության հետ ժողովրդի միասնությունը շատ կարևոր է և Վենեսուելայի ժողովուրդը կհաղթահարի այդ նոր սադրանքը»:

«Իրանը քաղաքական, տնտեսական ու ներդրումային ոլորտներում կշարունակի ընդլայնել իր հարաբերությունները Վենեսուելայի հետ »,նշել է Ռոհանին:

Թեհրանում Վենեսուելայի նորանշանակ դեսպան Կառլոս Անտոնիո Ալքալա Քորդեսը բարձր գնահատելով տարբեր ժամանակահատվածներում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի և Իրանի կառավարության ու ժողովրդի կողմից Վենեսուելայի ժողովրդին ու կառավարությանը ցուցաբերբերված աջակցություններն ասել է.«Վենեսուելայի ժողովուրդը հաղթելու է այս ճակատում»: