Ռոհանի.«Վենեսուելայի ժողովուրդը կչեզոքացնի ամերիկացիների նոր սադրանքը»
ԻԻՀ նախագահն ասել է.«Վենեսուելայի ժողովուրդը միասնականությամբ ու համերաշխությամբ կանգնելով կառավարության կողքին չեզոքացնելու է ամերիկացիների նոր սադրանքը»:
Շաբաթ օրը Թեհրանում Վենեսուելայի նորանշանակ դեսպան Կառլոս Անտոնիո Ալքալա Քորդեսի հավատարմագիրը ստանալու ժամանակ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է.«Ամերիկացիները հիմնականում դեմ են անկախ երկրների ժողովրդական հեղափոխություններին և նպատակ ունեն անկախ երկրներին ու հեղափոխությունները ճնշելով, տիրապետել աշխարհին:
Իրանի աջակցությունը հայտնելով Վենեսուելայի օրինական կառավարությանը, Ռոհանին ասել է.«Վենեսուելայի օրինական կառավարության հետ ժողովրդի միասնությունը շատ կարևոր է և Վենեսուելայի ժողովուրդը կհաղթահարի այդ նոր սադրանքը»:
«Իրանը քաղաքական, տնտեսական ու ներդրումային ոլորտներում կշարունակի ընդլայնել իր հարաբերությունները Վենեսուելայի հետ »,նշել է Ռոհանին:
Թեհրանում Վենեսուելայի նորանշանակ դեսպան Կառլոս Անտոնիո Ալքալա Քորդեսը բարձր գնահատելով տարբեր ժամանակահատվածներում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի և Իրանի կառավարության ու ժողովրդի կողմից Վենեսուելայի ժողովրդին ու կառավարությանը ցուցաբերբերված աջակցություններն ասել է.«Վենեսուելայի ժողովուրդը հաղթելու է այս ճակատում»: