Փարիզում կայացավ Իրանի ու Ֆրանսիայի քաղաքական երկխոսության 6-րդ շրջանը
Փարիզում կայացավ Իրանի ու Ֆրանսիայի քաղաքական երկխոսության 6-րդ շրջանը:
ԻԻՀ ԱԳ նախարարության լրատվական դիվանագիտության գերատեսչության հաղորդման համաձայն, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին և Ֆրանսիայի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Մուրիս Գորդո-Մոնթայնը, երեքշաբթի օրը խոսել են երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումների, ՀԳՀԾ-ի գործադրման, առևտրական փոխանակումների աջակցման նոր մեխանիզմի, Ֆրանսիայի ստանձնած պարտավորությունների, ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի մասին:
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն անդրադառնալով ՀԳՀԾ-ի շրջագծում Իրանի ստանձնած պարտավորությունների լիարժեք գործադրմանն, ընդգծել է. «Մյուս կողմերը դեռ չեն կարողացել կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, որի արդյունքում ՀԳՀԾ-ի համաձայնության մեջ հավասարակշռությունը խախտվել է»:
Մուրիս Գորդո-Մոնթայնն այս երկխոսության ժամանակ ընդգծելով ՀԳՀԾ-ի հանդեպ Ֆրանսիայի աջակցությունը, հավելել է. «Փարիզը ցանկանում է շարունակել որպես տարածաշրջանում կարևոր ու ազդեցիկ երկրի՝ Իրանի հետ բանակցությունները»:
ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Էրաղչին, Իրանի ու Ֆրանսիայի քաղաքական երկխոսության 6-րդ շրջանին մասնակցելու նպատակով, երկուշաբթի գիշեր մեկնել է Փարիզ: