Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանի ու աշխարհի խնդիրն է. Զարիֆ
https://parstoday.ir/hy/news/iran-i104289-Սիոնիստական_ռեժիմը_տարածաշրջանի_ու_աշխարհի_խնդիրն_է._Զարիֆ
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ասիայի արևմտյան տարածաշրջանի և աշխարհի խնդիրը Սիոնիստական ռեժիմի զավթողականությունն ու ագրեսիան է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2019 02:37 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանի ու աշխարհի խնդիրն է. Զարիֆ

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ասիայի արևմտյան տարածաշրջանի և աշխարհի խնդիրը Սիոնիստական ռեժիմի զավթողականությունն ու ագրեսիան է:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրը Բեյրութում Լիբանանի ԱԳ նախարար Ջեբրան Բասիլի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ասել է. «Չպետք է թույլ տալ, որ ուրիշներն արհեստական վտանգներով առաջացնելով, մոռացության մատնեն տարածաշրջանում Պաղեստինի հարցը»:

Զարիֆն անդրադառնալով Սիրիայի ճգնաժամին, ասել է. «Սիրիայի խնդրի լուծումը պետք է որոշվի այդ երկրի ժողովրդի կողմից և առանց Սիրիայի կառավարության թույլտվության այդ երկրում գտնվող բոլոր արտասահմանյան ուժերը պիտի հեռանան»:

«Սիրիացի տարհանվածների ամենակարճ ու սեղմ ժամկետներում վերադարձը, երկրում անվտանգության ու անդորրի երաշխավորման կարևոր ուղիներից է»,-հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը, նշելով, որ ցանկացած լուծում պետք է ներառի Սիրիայի տարածքային ամբողջականության երաշխավորումը:

Զարիֆն իր երախտագիտությունը հայտնելով Վարշավայի հակաիրանական նիստի կապակցությամբ Լիբանանի դիրքորոշման կապակցությամբ, տարբեր բնագավառներում Բեյրութի հետ համագործակցության համար Թեհրանի պատրաստակամությունն է հայտնել:

«Իրանի ու Լիբանանի համագործակցությունն ուղղված չէ, որևէ երկրի դեմ և բխում է բոլորի շահերից»,-ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը:

Լիբանանի ԱԳ նախարար Ջեբրան Բասիլն ասուլիսի ժամանակ ասել է. «Լիբանանը չի մասնակցելու Վարշավայի հակաիրանական նիստին»:

Իրանի դիվանագիտության ղեկավարը կիրակի օրը երկօրյա այցով մեկնել է Լիբանան: