Իրանը չի բանակցում․ Թրամփը ստիպված է եղել երկարաձգել հրադադարը
https://parstoday.ir/hy/news/world-i244828-Իրանը_չի_բանակցում_Թրամփը_ստիպված_է_եղել_երկարաձգել_հրադադարը
ԱՄՆ նախագահը, ով վերջին օրերին բազմիցս հայտարարել էր, որ չի երկարաձգի հրադադարը, միակողմանիորեն երկարաձգել է հրադադարը, քանի որ Իրանը հրաժարվել է բանակցություններին մասնակցելուց։
(last modified 2026-04-22T06:22:36+00:00 )
Ապրիլ 22, 2026 09:48 Asia/Tehran
  •  Իրանը չի բանակցում․ Թրամփը ստիպված է եղել երկարաձգել հրադադարը

ԱՄՆ նախագահը, ով վերջին օրերին բազմիցս հայտարարել էր, որ չի երկարաձգի հրադադարը, միակողմանիորեն երկարաձգել է հրադադարը, քանի որ Իրանը հրաժարվել է բանակցություններին մասնակցելուց։

Pars Today-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրը Truth Social-ի իր էջում հայտարարել է, որ երկարաձգել է Իրանի հետ հրադադարը, որը պետք է ավարտվեր Վաշինգտոնի ժամանակով ժամը 20:00-ին։ Թրամփը, կրկնելով Թեհրանի դեմ իր պնդումները, ասել է. «Մենք կերկարաձգենք հրադադարը մինչև Իրանը ներկայացնի իր առաջարկը, և բանակցությունները ավարտվեն ցանկացած հնարավոր ձևով։ Ես հրամայել եմ զինված ուժերին՝ շարունակել  շրջափակումը և միևնույն ժամանակ պահպանել զգոնությունը»։
Բանակցելու վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարությանը զուգահեռ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը  հայտարարել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին։ Պատժամիջոցների ցանկին ավելացվել են Իրանում, Թուրքիայում և ԱՄԷ-ում տեղակայված 14 անձինք, կազմակերպություններ և ինքնաթիռներ։
Չնայած իր կողմից հնչեցված սպառնալիքներին և անհիմն պնդումներին, ԱՄՆ նախագահը հայտարարեց հրադադարի երկարաձգման մասին, քանի որ իրանական պատվիրակությունը չմեկնեց Պակիստան՝ նշելով, որ պատրաստ չէ բանակցել ճնշման, պաշարման և սպառնալիքների ներքո։
Իրանի, Միացյալ Նահանգների և Իսրայելի ռեժիմի միջև 2026 թվականի ապրիլի 7-ին հայտարարված հրադադարը, որի նպատակն էր Իրանի դեմ պատերազմը վերջնականապես դադարեցնելու դիվանագիտական լուծումների հնարավորություն ընձեռել, հաստատվեց 2 շաբաթով, որն այժմ կրկին երկարաձգվել է Միացյալ Նահանգների կողմից։ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը ապրիլի 18-ին հայտարարեց. «Իրանական բանակցային թիմը չի գնա զիջումների և չի նահանջի իր պահանջներից։ Իրանական պատվիրակությունը  ողջ ուժով կպաշտպանի ժողովրդի շահերն, ինչպես նաև այս պատերազմում Իրանի անկախությունը, պատիվը և հպարտությունը պահպանելու համար թափված թանկարժեք արյան հիշատակը, այդ թվում՝ առաջնորդի մաքուր արյան, որն ավելի թանկ է, քան մեր կյանքը»։