Հետհաշվարկ՝ մինչև առանց Կոնգրեսի թույլտվության արտասահմանում ԱՄՆ ռազմական ներկայության ժամկետի ավարտը
Առաջիկայում սպառվում է առանց Կոնգրեսի թույլտվության ռազմական գործողությունների 60-օրյա ժամկետը, որից հետո Դոնալդ Թրամփը բախվելու է Իրանի հետ լարվածության շարունակման հարցում իրավական սահմանափակման:
ԱՄՆ ներքին օրենսդրության համաձայն, այս ժամկետը, որը նախատեսված է առանց Կոնգրեսի հաստատման ռազմական գործողությունների համար, ավարտվում է մոտ մեկ շաբաթից, և նախագահը պետք է որոշի՝ շարունակե՞լ, թե՞ դադարեցնել ռազմական ներկայությունը երկրի սահմաններից դուրս:
Ըստ այս օրենքի՝ Թրամփը պարտավոր է մայիսի սկզբին սկսել տարածաշրջանից ամերիկյան ուժերի դուրսբերման գործընթացը: Դա կարող է ազդել տարածաշրջանի անվտանգության և քաղաքական հավասարումների վրա: Ամեն ինչ տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունը շարունակվում է, և իրավիճակի ցանկացած փոփոխություն կարող է հեռահար հետևանքներ ունենալ:
Միևնույն ժամանակ, հաղորդագրությունները ցույց են տալիս, որ ժամանակավոր հրադադարը որևէ ազդեցություն չունի այս իրավական ժամկետի վերագործարկման վրա, և դրա ավարտի հետհաշվարկը շարունակվում է:
«Ջամարան» կայքը գրում է, որ այս իրավիճակը Թրամփին բարդ դրության մեջ է դրել. մի կողմից՝ օրենքը պահպանելու ներքին քաղաքական ճնշումները, իսկ մյուս կողմից՝ Իրանի նկատմամբ ռազմավարական նկատառումները կարող են լուրջ մարտահրավերներ առաջացնել վերջնական որոշումների կայացման գործընթացում: