Ամիր Աբդոլլահյան.«ԱՄՆ-ը ձգտում է Սիրիայի ճգնաժամը կրկնել Լատինական Ամերիկայում»
Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է.«Սպիտակ Տունը Վենեսուելայի զարգացումներում բացահայտ միջամտություն կատարելով, մտադիր է Լատինական Ամերիկայում կրկնել Սիրիայի ճգնաժամը»:
Երեքշաբթի օրը, Թեհրանում, Լատինական Ամերիկայի ու Բալկանների տարածաշրջանի համալսարանների մի խումբ դասախոսների ու քաղաքական ու խորհրդարանական դեմքերի հետ հանդիպման ժամանակ, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«ԱՄՆ-ը միայն իր շահերի մասին է մտածում և ոչ մի երկրի բարեկամը չի համարվում»:
«ԻԻՀ-ը համոզված է, որ բոլոր ճգնաժամերը՝ Վենեսուելայում, Եմենում, Բահրեյնում, Լիբիայում ու Սիրիայում հնարավոր է կարգավորել քաղաքական ճանապարհով: Անցած 40 տարիների ընթացքում ԻԻՀ-ը ոչ է ասել ԱՄՆ-ի սխալ քաղաքականություններին և այսօր ինքնուրոյն է դարձել». ասել է միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը:
Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ չնայած ԱՄՆ-ի թշնամություններին, Իրանը շարունակում է իր ամուր քայլերը զարգացման և ժողովրդի բարօրության ուղղությամբ և արտաքին քաղաքականության շրջանակում կառուցողական գործակցություն ունի աշխարհի բոլոր երկրների հետ, բացի Իսրայելի անօրինական ռեժիմից: