Վենեսուելայում ամերիկյան հեղաշրջման նպատակն այդ երկրի նավթին տիրապետելն է. Ալե Հաբիբ
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Վենեսուելայում ամերիկյան հեղաշրջման նպատակն այդ երկրի նավթին տիրապետելն է: Նա ընդգծել է. «ԱՄՆ-ն պետք է դադարեցնի իր թշնամական, անօրինական ու սադրիչ քաղաքականությունները»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Էսհաղ Ալե Հաբիբը երեքշաբթի օրը Վենեսուելայի հարցով Չմիավորման շարժման նիստում նշել է, որ այդ երկրի վերջին զարգացումները ներքին հարց է, որը որևէ սպառնալիք չի համարվում տարածաշրջանային կամ միջազգային խաղաղության ու անվտանգության համար:
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ընդգծել է, որ ամերիկացիները երբեք նպատակ չեն ունեցել աջակցություն ցուցաբերել ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին, հավելելով. «Վենեսուելայում Վաշինգտոնի թշնամական քայլերը միանշանակ միտված են Լատինական Ամերիկայի տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի պաշտպանությանը, որը Վաշինգտոնը համարում է իր ետնաբակը»:
«Իրանն ամենախիստ կերպով դատապարտում է ԱՄՆ-ի կողմից միջազգային օրենքների կոպիտ ոտնահարումը»,-հայտարարել է ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան Էսհաղ Ալե Հաբիբը: