Փետրվար 15, 2019 07:22 Asia/Tehran
  • Ահաբեկիչներն այս հողագնդի որևէ կետում չպիտի իրենց ապահով զգան. Ռոհանի

ԻԻՀ նախագահն ասել է. «Ահաբեկիչները ոչ միայն Սիրիայում, այլ այս հողագնդի որևէ կետում չպետք է իրենց ապահով զգան»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հինգշաբթի օրը Սոչիում Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների եռակողմ նստաշրջանում ընդգծել է, որ Սիրիայում ահաբեկչական խմբերի դեմ պայքարը պիտի շարունակվի մինչև նրանց լիարժեք ոչնչացումը:

«Սիրիայում կայուն խաղաղության հաստատման նպատակով միջսիրիական երկխոսությունը պիտի շարունակվի առանց արտաքին միջամտության և այդ երկրի անկախությունն, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, նաև Սիրիայի ներքին հարցերին չմիջամտելն ամեն դեպքում պիտի ուշադրության կենտրոնում լինեն»,-հավելել է Ռոհանին:

Ռոհանին միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել սիրիացի տարհանվածներին ու ապաստանյալներին՝ իրենց հայրենիք վերադառնալու և Սիրիայի վերակառուցումը սկսելու հարցում: Նա ընդգծել է, որ պետք է հնարավորինս շուտ վերջ պիտի տրվի առանց Սիրիայի օրինական կառավարության թույլտվության այդ երկրում արտասահմանյան, այդ թվում՝ ամերիկյան զինուժի  ներկայությանը:

Ռոհանին Սիրիայի տարածքի դեմ Սիոնիստական ռեժիմի ոտնձգողական քայլերը միջազգային խաղաղության ու անվտանգության դեմ ուղղված քայլ է համարել և ընդգծել դրա դեմ միջազգային պայքարի անհրաժեշտությունը:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների եռակողմ նստաշրջանի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, գոհունակություն հայտնելով  Սոչի նիստի գումարման կապակցությամբ, ընդգծել է, որ Սիրիայի ճգնաժամի լուծումը պետք է լիհի միայն քաղաքական է և  ռազմական տարբերակը բացառվում է:

«Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան հակված են Սիրիայում լիարժեք անվտանգության հաստատմանն ու այդ երկրի օրինական իշխանությունների հետ համագործակցության ընդլայնմանը»,-հավելել է Հասան Ռոհանին:

ԻԻՀ նախագահը, որ Սիրիայի հարցով Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների նիստին մասնակցելու նպատակով մեկնել էր Սոչի, ուրբաթ վաղ առավոտյան վերադարձել է Թեհրան:

Պիտակ