Իրանի արտգործնախարար. Ցանկացած սպառնալիք կամ նվաստացում միայն կհանգեցնի Իրանի իրական հզորության դրսևորմանը
(last modified Sat, 28 Jun 2025 11:18:29 GMT )
Հունիս 28, 2025 14:48 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչի
    Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչի

Pars Today - ԱՄՆ նախագահի անհեթեթությանն ի պատասխան՝ Իրանի արտգործնախարարը շեշտեց, որ փոխադարձ հարգանքը երկխոսության պայման է, և ցանկացած սպառնալիք կամ նվաստացում միայն կհանգեցնի Իրանի իրական հզորության դրսևորմանը։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և խոսնակի գլխավոր վարչությանը, Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրել է. Իրանցիների բարդ հոգեբանությունն ու տոկունությունը դրսևորված և քաջ հայտնի են մեր հիանալի գորգերում. գորգեր, որոնք հյուսված են ժամերի քրտնաջան աշխատանքով և անվերջ համբերտարությամբ։ Բայց որպես ազգ, մեր մտավոր հիմքը շատ պարզ և հստակ է. մենք գիտենք մեր արժեքը, մենք գնահատում ենք մեր անկախությունը և երբեք թույլ չենք տա, որ ուրիշները որոշեն մեր ճակատագիրը։

Արաղչին հավելեց. «Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իսկապես ցանկանում է համաձայնագիր, ապա նա պետք է հրաժարվի Իսլամական հեղափոխության առաջնորդի նկատմամբ իր վիրավորական և անընդունելի տոնայնությունից և դադարի վիրավորել նրա միլիոնավոր բարեխիղճ ու անկեղծ հետևորդներին»։

Իրանի արտաքին գործերի նախարարը, հեգնելով Իրանի դեմ ագրեսիայի հարցում սիոնիստական ռեժիմի կողմից ԱՄՆ-ից օգնություն խնդրելու հանգամանքը, հավելեց. «Իրանի մեծ և հզոր ազգը, որն աշխարհին ցույց տվեց, որ իսրայելական ռեժիմը այլընտրանք չուներ, քան ապաստան փնտրել «հոր» մոտ՝ մեր հրթիռների ավերածություններից խուսափելու համար, չի հանդուրժի սպառնալիքն ու վիրավորանքը»։

Արաղչին զգուշացրեց սիոնիստական ռեժիմի և ամերիկացի պաշտոնյաներին. «Եթե պատրանքը հանգեցնի ավելի մեծ սխալների, Իրանը, անկասկած, կբացահայտի իր իրական հզորությունը, որն անպայման վերջ կդնի Իրանի ուժի վերաբերյալ ցանկացած պատրանքին»։

Իրանի արտաքին քաղաքականության ապարատի ղեկավարը շեշտեց. «Բարի կամքը բերում է բարի կամք, իսկ հարգանքը՝ հարգանք»։