Պակիստանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳ նախարարություն
Իրանի հարավ-արևելյան Սիսթան և Բալուչեստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո, Պակիստանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳ նախարարություն:
Իրանի ԱԳ նախարարությունը կիրակի օրն անդրադառնալով Պակիստանի տարածքից ահաբեկչական գործողությունների ավելացմանը, Իրանի բողոքն է ներկայացրել Թեհրանում Պակիստանի դեսպան Ռաֆաաթ Մասուդին:
Իրանի ԱԳ նախարարությունը Պակիստանի կառավարությանը կոչ է արել անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Սիսթան և Բալուչեստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչական ոճրագործության հեղինակներին հայտնաբերելու և ձերբակալելու համար:
Թեհրանում Պակիստանի դեսպան Ռաֆաաթ Մասուդը ևս ասել է,որ Իրանի բողոքը կփոխանցի իր երկրի կառավարությանը:
Նշենք, որ չորեքշաբթի փետրվարի 13-ի երեկոյան, Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բալուչեստան նահանգում, Խաշ-Զահեդան մայրուղու վրա, Իրանի իսլամական հանրապետության սահմանապահներ տեղափոխող ավտոբուսը ահաբեկչական հարձակման է ենթարկվել, որի հետևանքով Իրանի սահմանների 27 պաշտպաններ նահատակվել, ևս 13-ը վիրավորվել են:
«Ջեյշ Էլ- Զոլմ» կոչվող ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել այդ հարձակման պատասխանատվությունը: