Իրան.«Արտաքին միջամտությունները և անհարկի պատժամիջոցներն անհավասարության պատճառ են դարձել»
Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնատեղիում Իրանի մշտական ներկայացուցիչն ասել է.«Արտաքին միջամտությունները հատկապես խռվարարար ու միակողմանի քայլերը և անհարկի պատժամիջոցները անհավասարության պատճառ են դարձել ու դրա ավելացման մեջ ազդեցիկ են եղել»:
Մարդու իրավունքների գերագույն կոմիսար Միշել Բաշլիթի տարեկան զեկույցի վերաբերյալ իր ելույթում, Էսմայիլ Բաղայի Համանեն ասել է.«Խռովություն առաջացնող քայլերն ու քաղաքականությունները տնտեսական ճնշման պատճառ են դարձել, իսկ մարդու իրավունքների, այդ թվում՝ սննդի ու առողջության իրավունքի խախտումները լուրջ հետևանքներ է ունեցել ու վտանգել մարդկանց կյանքը»:
ՄԱԿ-ում վԻրանի մշտական ներկայացուցիչե, շեշտը դնելով զարգացման իրավունքի վրա ասել է.«Պաղեստինի , Եմենի և աշխարհի այլ վայրերի ժողովրդի վրա գործադրվող տնտեսական ճնշումները, որոնք հանգեցրել են անմեղ ժողովուրդների համար առաջացած սովին, միջազգային մեծ հանցագործություններից է համարվում»:
Բաղային հավելել է.«Երկրների այդ թվում Եմենի և Գազայի դեմ գործադրված տնտեսական շրջափակումները ամոթալի երևույթներ են ու մարդկային քաղաքակրթության հետադիմության պատճառ են դարձել»: