Ռոհանի. Իրանի ու Պակիստանի հարաբերություններն պատմական են եվ օրինակելի
Նշելով, որ Իրանի ու Պակիստանի ժողովուրդների հարաբերությունները պատմական են եվ օրինակելի, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները չպետք է թույլ տան մի շարք ահաբեկիչների, որոնք այլ երկրների գործիքներն են, սեպ խրել Թեհրան –Իսլամաբադ հարաբերությունների մեջ»:
Շաբաթ օրը, Պակիստանի վարչապետ Օմրան Խանի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Իրանը լավ գիտի, թե Պակիստանի հողից օգտվելով Իրանի դեմ ահաբեկչական գործողություն իրականացնող ահաբեկիները որտեղ են տեղակայված»: Նա հավելել է. «Իրանը Պակիստանից ակնկալում է վճռական գործողություններ իրականացնել այդ ահաբեկիչների դեմ»:
ԻԻՀ նախագահը հավելել է.« Իրանը պատրաստ է համագործակցել Պակիստանի բանակի ու կառավարության հետ՝ այդ ահաբեկիչներին վերացնելու հարցում, որոնց ներկայությունը չի բխում Իրանի, Պակիստանի եւ տարածաշրջանի շահերից»:
Պակիստանի վարչապետ Օմրան Խանն այդ հեռախոսազրույցում նշել է, որ Պակիստանն այժմ ավելի լավ է տեղեկացված ահաբեկիչների քայլերի ու նրանց գտնվելու վայրերի մասին: Նա ԻԻՀ նախագահին վստահեցրել է, որ Պակիստանի բանակն ու կառավարությունը կգործադրեն իրենց բոլոր ջանքերը՝ ահաբեկիչներին պարտության մատնելու համար եվ ահաբեկիչներին թույլ չեն տա օգտագործել այդ երկրի տարածքը՝ հարեւանների, հատկապես Իրանի ժողովրդի դեմ գործողություններ իրականացնելու համար:
Օմրան Խանը հավեել է. «Շատ շուտով ահաբեկիչների դեմ պայքարի վերաբերյալ ուրախալի լուրերը կհայտնվեն Իրանի տրամադրության տակ»:
Փետրվարի 13-ին, Իրաքի հարավ-արեւելքում, Պակիստանի հետ սահմանին տեղի ունեցած ահաբեկչական գործողության ընթացքում, զովել էին մի խումբ իրանցի սահմանապահներ: