Ղասեմի. ԱՄՆ-ը փորձում է լարվածություն ստեղծել Արևմտյան Ասիայի տարածաշրջանում
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Ամերիկացիները փորձում են պահպանել Արեւմտյան Ասիայի ներկա պայմանները` ստեղծելով լարված միջավայր և չլուծված ճգնաժամեր»:
Բահրամ Ղասեմին, հինգշաբթի օրը հակադարձելով Թեհրան-Բաղդադ-Իրան հարաբերությունների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պամպեոի հակիրանական հայտարարություններին, հավելել է, որ Իրան-Իրաք հարաբերությունները լիովին ձեւավորվում են երկու երկրների առաջնորդների կամքով եւ Իրանի ու Իրաքի ժողովուրդների կամքի, փոխադարձ վստահության եւ շահերի հիման վրա:
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է, որ Իրանը եւ Իրաքը, ի հակադրություն ԱՄՆ-ի միջամտության քաղաքականության, չեն ձգտում իրենց կամքը պարտադրել մյուս կողմին:
Ղասեմին ասել է, որ ԱՄՆ-ի ներկա քաղաքականությունը հանգեցրել է հազարավոր անմեղ մարդկանց կյանքի կորստյանը, տարածաշրջանի որոշ երկրներում ենթակառուցվածքների ոչնչացմանն, այս տարածաշրջանի երկրների միջեւ վեճերի եւ ճգնաժամերի ընդլայնմանը եւ սպառազինությունների եւ դրանց հետ կապված եկամուտների ավելացմանը:
Պոմպեոն ասել է, որ Իրանը աջակցելով դիմադրության շարժմանն անկայունություն է առաջացնում տարածաշրջանում: