Զարիֆը և Լավրովը Վենեսուելայի հարցով հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/iran-i105577-Զարիֆը_և_Լավրովը_Վենեսուելայի_հարցով_հեռախոսազրույց_են_ունեցել
Իրանի իսլամական հանրապետության և Ռուսաստանի դաշնության ԱԳ նախարարները երեքշաբթի օրն ունեցած հեռախոսազրույցի ժամանակ մտքեր են փոխանակել Վենեսուելայի վերջին զարգացումների շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2019 13:36 Asia/Tehran
  • Զարիֆը և Լավրովը Վենեսուելայի հարցով  հեռախոսազրույց են ունեցել

Իրանի իսլամական հանրապետության և Ռուսաստանի դաշնության ԱԳ նախարարները երեքշաբթի օրն ունեցած հեռախոսազրույցի ժամանակ մտքեր են փոխանակել Վենեսուելայի վերջին զարգացումների շուրջ:

Հղում անելով ՌԴ ԱԳ նախարարությանը, ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ իրանական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Սերգեյ Լավրովը քննարկել են Կարակասում տիրող իրավիճակը: 

Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները համաձայնել են աջակցել միջազգային ջանքերին, որոնք ուղղված են Վենեսուելայի իրավիճակի բարելավմանը, ընդհանուր փոխըմբռնման հասնելուն, այդ երկրում խաղաղություն հաստատվելուն և սոցիալական ու տնտեսական հարցերի կարգավորմանը նպաստելուն:

Զարիֆը և Լավրովը նաև մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների շուրջ: