Զարիֆը և Լավրովը Վենեսուելայի հարցով հեռախոսազրույց են ունեցել
Իրանի իսլամական հանրապետության և Ռուսաստանի դաշնության ԱԳ նախարարները երեքշաբթի օրն ունեցած հեռախոսազրույցի ժամանակ մտքեր են փոխանակել Վենեսուելայի վերջին զարգացումների շուրջ:
Հղում անելով ՌԴ ԱԳ նախարարությանը, ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ իրանական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Սերգեյ Լավրովը քննարկել են Կարակասում տիրող իրավիճակը:
Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները համաձայնել են աջակցել միջազգային ջանքերին, որոնք ուղղված են Վենեսուելայի իրավիճակի բարելավմանը, ընդհանուր փոխըմբռնման հասնելուն, այդ երկրում խաղաղություն հաստատվելուն և սոցիալական ու տնտեսական հարցերի կարգավորմանը նպաստելուն:
Զարիֆը և Լավրովը նաև մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների շուրջ: