Մարտ 20, 2019 15:55 Asia/Tehran
  • Իրանն ու Թուրքիան շեշտը դնում են ահաբեկչական խմբերի դեմ պայքարի վրա

Իրանի ներքին գործերի նախարարի անվտանգության հարցերի տեղակալն իր թուրք պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ընդգծել է տարծաշրջանում ահաբեկիչների ու թմրադեղերի մաքսանենգների դեմ պայքարում երկկողմ համագործակցությունների կարևորությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ,  Մոհթարամ Ինչեի հետ հեռախոսազրույցի ընթացքում, Հոսեյն Զոլֆաղարին հանդես է եկել երկու երկրների ժողովուրդների համար խաղաղության ու անվտանգության հաստատման ցանկությամբ: 

Իրանի ներքին գործերի նախարարի անվտանգության հարցերի տեղակալն անդրադառնալով նախկին համաձայնությունների գործադրմանը, ահաբեկիչների դեմ պայքարում համատեղ քայլեր ձեռնարկելու և տարածաշրջանից այդ խմբերին դուրս մղելու նպատակով, գոհունակություն է հայտնել այդ ուղղղությամբ արված քայլերի կապակցւթյամբ: Թուրք պաշտոնյան նույնպես դրական է գնահատել այդ ոլորտում կողմերի համադրված աշխատանքը: 

Հեռախոսազրույցի ընթացքում, կողմերը շեշտել են Թեհրանի ու Անկարայի վճռականությունը՝ բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների շարունակման կապակցությամբ: 

Իրանն ու Թուրքիան 500 կմ. երկարությամբ ընդհանուր սահման ունեն, որոնց մեծ մասը դժվարանցանելի լեռնային տարածքներ են:

Պիտակ