Արաղչիի նախապայմանը հրադադար ընդունելու համար 
(last modified Tue, 24 Jun 2025 05:28:35 GMT )
Հունիս 24, 2025 08:58 Asia/Tehran
  • Արաղչիի նախապայմանը հրադադար ընդունելու համար 

Ընդգծելով, որ ներկայումս հրադադարի կամ գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնություն չկա, Իրանի արտգործնախարարը նշել է. «Այնուամենայնիվ, եթե Իսրայելի ռեժիմը դադարեցնի իր անօրինական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ մինչև այսօր առավոտյան ժամը 4-ը, մենք նաև մտադիր չենք շարունակել պատասխանը»։


Երեքշաբթի առավոտյան Սեյեդ Աբբաս Արաղչին X-ի իր օգտահաշվում գրել է. «Ինչպես մենք բազմիցս ասել ենք, պատերազմը սկսել է Իսրայելի ռեժիմը, այլ ոչ թե մենք»։ 
Նա հավելել է. «Ներկայումս հրադադարի կամ գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնություն չկա։ Այնուամենայնիվ, եթե Իսրայելի ռեժիմը դադարեցնի իր անօրինական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ մինչև այսօր առավոտյան՝ ժամը 4:00-ն, մենք նույնպես մտադրություն չունենք շարունակել պատասխանը»։

Արաղչին նշել է. «Ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ վերջնական որոշումը մենք կկայացնենք ավելի ուշ»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր հակասական հայտարարությունները, պնդել է, որ Իրանի և Իսրայելի միջև լիակատար հրադադար կհաստատվի հառաջիկա 6 ժամվա ընթացքում։