UNIDO-ի և Իրանի կապի նախարարության միջև ստորագրվել է համաձայնագիր
Իրանի կապի և ՏՏ նախարարությունը և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության՝ UNIDO-ի միջև ստորագրվել է փոխհամաձայնագիր:
Իրանի Կապի և ՏՏ նախարար Մուհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմին, ուրբաթ օրը Վիեննայում հանդիպել է UNIDO-ի գլխավոր տնօրեն Լի Յունգի հետ, ում հետ ստորագրել է փոխհամաձայնության հուշադիրը: Ըստ հուշագրի, UNIDO-ն համարվում է Իրանի Կապի և ՏՏ նախարարության գործընկեր, աջակցելով ստարտափներին և IT ոլորտում նոր աշխատատեղերի բացմանը:Իրանը IT ոլորտում սերտ համագործակցություն ունի ՌԴ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Այս հուշագրի ահմաձայն, UNIDO-ն համարվում է այս ոլորտում Իրանի խորհրդատուն:UNIDO-ի գրասենյակը տեղակայված է Վիեննայում: Կազմակերպության նպատակն է աջակցել զարգացող երկրներին՝ զարկ տալու արդյունաբերությանը: