UNIDO-ի և Իրանի կապի նախարարության միջև ստորագրվել է համաձայնագիր
https://parstoday.ir/hy/news/iran-i106287-unido_ի_և_Իրանի_կապի_նախարարության_միջև_ստորագրվել_է_համաձայնագիր
Իրանի կապի և ՏՏ նախարարությունը և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության՝ UNIDO-ի միջև ստորագրվել է փոխհամաձայնագիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2019 04:32 Asia/Tehran
  • UNIDO-ի և Իրանի կապի նախարարության միջև ստորագրվել է համաձայնագիր

Իրանի կապի և ՏՏ նախարարությունը և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության՝ UNIDO-ի միջև ստորագրվել է փոխհամաձայնագիր:

Իրանի Կապի և ՏՏ նախարար Մուհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմին, ուրբաթ օրը Վիեննայում հանդիպել է UNIDO-ի գլխավոր տնօրեն Լի Յունգի հետ, ում հետ ստորագրել է փոխհամաձայնության հուշադիրը:  Ըստ հուշագրի, UNIDO-ն համարվում է Իրանի Կապի և ՏՏ նախարարության գործընկեր, աջակցելով ստարտափներին և IT ոլորտում նոր աշխատատեղերի բացմանը:Իրանը IT ոլորտում սերտ համագործակցություն ունի ՌԴ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Այս հուշագրի ահմաձայն, UNIDO-ն համարվում է այս ոլորտում Իրանի խորհրդատուն:UNIDO-ի գրասենյակը տեղակայված է Վիեննայում: Կազմակերպության նպատակն է  աջակցել զարգացող երկրներին՝ զարկ տալու արդյունաբերությանը: