Իրանի հյուսիս-արևմտյան հատվածում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի անդամ է ձերբակալվել
Իրանի հյուսիս-արևմտյան հատվածում, Բազարգան սահմանին, ձերբակալվել է ԻԼԻՊ խմբավորման անդամ, կին ահաբեկիչ:
Իրանի իսլամական հանրապետության իրավապահ ուժերի տեղեկատվության կենտրոնի հաղորդման համաձայն՝ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման անդամ կին ահաբեկիչը Իրան ժամանելուց հետո, Իսլամական հանրապետության անվտանգության ծառայության աշխատակիցների զգոնության շնորհիվ, ձերբակալվել է:
Իրանի անվտանգության ուժերն ամենայն ուշադրությամբ վերահսկում են Իսլամական հանրապետության սահմանները՝ կանխելու և խափանելու երկրի անվտանգության դեմ ուղղված յուրաքանչյուր ոտնձգություն, բացահայտելու ցանկացած սադրանք ու խարդավանք և երբեք թույլ չեն տալու, որպեսզի ահաբեկչական խմբավորումների անդամներն ու նրանց մերձավորները ներթափանցեն իսլամական Իրան: