Պակիստանի վարչապետն Իրան է ժամանել
https://parstoday.ir/hy/news/iran-i106576-Պակիստանի_վարչապետն_Իրան_է_ժամանել
Կիրակի օրը, Պակիստանի վարչապետը ժամանել է Մաշհադ քաղաքի միջազգային օդանավակայան, որտեղ նրան դիմավորել են նահանգապետն ու տեղացի պաշտոնատարները: Սա նրա առաջին այցն է Իրան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2019 14:13 Asia/Tehran
  • Պակիստանի վարչապետն Իրան է ժամանել

Կիրակի օրը, Պակիստանի վարչապետը ժամանել է Մաշհադ քաղաքի միջազգային օդանավակայան, որտեղ նրան դիմավորել են նահանգապետն ու տեղացի պաշտոնատարները: Սա նրա առաջին այցն է Իրան:

Խորասան Ռազավիի նահանգապետ Ալիռեզա Ռազմ Հոսեյնիի հետ հանդիպումից և զրույցից հետո, Օմրան Խանն այցելել  է Իմամ Ռեզայի սրբավայր դամբարան: 

Նա այս գիշեր Թեհրան կմեկնի:

Պակիստանի վարչապետը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հրավերով,  երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Իրան:

Պակիստանի վարչապետի Իրան այցելությունը կարող է նպաստել երկու երկրի հարաբերությունների ընդլայնմանը, հատկապես ահաբեկչության դեմ պայքարի և սահմանների անվտանգության ամրապնդման ոլորտներում: