Ռոհանի. Ամերիկացիները չեն կարող դադարեցնել իրանական նավթի վաճառքը
ԻԻՀ նախագահն անդրադառնալով Իրանից նավթ գնելու հարցում որոշ երկրներին տրված արտոնությունները չերկարաձգելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը, հայտարարել է, որ ամերիկացիները չեն կարողանում դադարեցնել Իրանի նավթի վաճառքը և Իսլամական Հանրապետությունը շարունակում է վաճառել իր նավթը:
Չորեքշաբթի օրը, Քերմանշահ նահանգում մի քանի հիդրոէլեկտրակայանների շահագործման արարողության ժամանակ, Հասան Ռուհանին հավելել է, որ Իրանը չի ատում որեւէ մեկին, սակայն չի լռելու որևէ սադրանքի դիմաց:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է, որ հարեւանների հետ Իրանի հարաբերությունները շատ լավ են: Նա հավելել է, որ իրանցիները թշնամուն կհաղթեն եւ կվերադառձնեն ռացիոնալ վիճակի:
Ռոհանին անդրադարձել է 13 նահանգներում մի շարք հիդրոէլեկտրակայանների շահագործմանը ընդգծելով, որ այն պայմաններում, երբ թշնամու հակաիրանական հայտարարություններն ավելացել են, այս նախագծերից յուրաքանչյուրի բացումը մեծ հարված է թշնամիներին:
Չորեքշաբթի օրը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, Քերմանշահ կատարած այցի ընթացքում, կատարել է մի քանի շինարարական նախագծեր և հիդրոէլեկտրակայանների բացումը: