Իրանի բանակի ծովուժի հրամանատար. Իրանն ընդգծում է նավթի արտահանման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i106952-Իրանի_բանակի_ծովուժի_հրամանատար._Իրանն_ընդգծում_է_նավթի_արտահանման_անհրաժեշտությունը
Իրանի Իսլամական Հանրապետության ծովուժի հրամանատարը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն եւ մյուս երկրները շահագրգռված են տարածաշրջանում նավթի արտահանմամբ, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես կարեւորում է նավթի արտահանումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 02, 2019 19:18 Asia/Tehran
  • Իրանի բանակի ծովուժի հրամանատար. Իրանն ընդգծում է նավթի արտահանման անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական Հանրապետության ծովուժի հրամանատարը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն եւ մյուս երկրները շահագրգռված են տարածաշրջանում նավթի արտահանմամբ, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես կարեւորում է նավթի արտահանումը:

Ծովակալ Ամիր Հոսեյն Խանզադին, հինգշաբթի օրը ընդգծելով Պարսից ծոցի և Հորմոզի նեղուցի ռազմավարական նշանակությունը հավելել է, որ այս տարածաշրջանը կարեւոր է աշխարհի բոլոր երկրների եւ Իրանի համար՝ էներգետիկ ռեսուրսների առկայության պատճառով: Նա հավելել է, որ այս տարածքներով որոնցից օրական արտահանվում  է 17 մլն բարել նավթ:

Ծովակալ Ամիր Հոսեյն Խանզադին հավելել է, որ հետևելով իսլամի ուսմունքին, Իրանի Իսլամական Հանրապետությունը ագրեսիվ համակարգ չէ եւ փորձում է աշխարհում խաղաղություն և անվտանգություն, բայց անհրաժեշտության դեպքում կարող է պաշտպանվել:

Իրանի Իսլամական Հանրապետության ծովուժի հրամանատարն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հրահրած տնտեսական եւ հոգեբանական պատերազմներին ասել է, որ այս պատերազմում թշնամին թիրախավորել է Իրանի ժողովրդական միասնությունը:

Անդրադառնալով «Ջամարան» եւ «Դամավանդ» ռազմանավերի արտադրությանն ասել է, որ Իրանի զինված ուժերը ռազմական տեխնիկայի առումով դարձել են ինքնաբավ: