Մինչև տարեվերջ Իրանում կանցկացվի առաջին հայկական մշակույթի շաբաթը
Իրանում Հայաստանի դեսպանության մշակութային հարցերով խորհրդական Էդվարդ Խաչատրյանը, կարևորելով երկու երկրի մշակութային հարաբերություններն, ասել է.«Մինչև տարեվերջ Իրանում կանցկացվի առաջին հայկական մշակույթի շաբաթը»:
Այսօր, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, անդրադառնալով երկու երկրի մշակութային հարաբերություններին, Էդվարդ Խաչատրյանն ասել է.«Իրանում Հայաստանի մշակութային շաբաթվա անցկացումը կարող է խթանել երկկողմ մշակութային հարաբերությունների խորացումը»:
Նա Իրանում իր առաքելության մասին ասել է.«Նախքան Թեհրան գալս շատ իրանցիների հետ էի խոսել,սիրում էի Իրանի ժողովրդին ու նրա մշակույթը: Իրանի մշակույթը ինչպես Հայաստանի մշակույթը, հզոր է և ունի բազմադարյա պատմություն: Երկու երկրների մշակույթներում շատ նմանություններ կան»: