Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության և Աֆղանստանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
https://parstoday.ir/hy/news/iran-i108272-Իրանի_ատոմային_էներգիայի_կազմակերպության_և_Աֆղանստանի_միջև_համագործակցության_հուշագիր_է_ստորագրվել
Աֆղանստանի ատոմային էներգիայի հանձնաժողովի բարձրաստիճան պատվիրակության Իրան այցելության ընթացքում, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության և այդ հանձնաժողովի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 11, 2019 07:20 Asia/Tehran
  • Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության և Աֆղանստանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Աֆղանստանի ատոմային էներգիայի հանձնաժողովի բարձրաստիճան պատվիրակության Իրան այցելության ընթացքում, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության և այդ հանձնաժողովի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հայտարարության համաձայն, պատվիրակությունն Իրան է այցելել Իրանի միջուկային արդյունաբերության կարողություններին ծանոթանալու և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում երկկողմ համագործակցություններն ընդլայնելու նպատակով:

ՄԱԳԱՏԷ-ի համադրությամբ տեղի ունեցած այցի ընթացքում, մարդկային ռեսուրսների զարգացման և առողջապահության ու գյուղատնտեսության բաժնում ատոմային էներգիայի կիրառումների բաժնում համագործակցության հուշագիր է ստորագրվել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության և Աֆղանստանի ատոմային էներգիայի հանձնաժողովի միջև:

Իրանը տարիներ է, որ միացել է միջուկային երկրների շարքին և ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ միջուկային էներգիան օգտագործում է խաղաղ նպատակներով: