Ռոհանի. Իրանի և Չինաստանի դիրքորոշումն ԱՄՆ-ի միակողմանիության դեմ, աշխարհի օգտին է
ԻԻՀ նախագահն ասելով որ Իրանի եւ Չինաստանի դիրքորոշումն ԱՄՆ-ի միակողմանիության դեմ, երկու երկրների, Ասիայի եւ աշխարհի օգտին է: Նա հավելել է.-«Իրանի ժողովուրդը ոչ միայն չի թուլանում արտաքին ճնշումներից, այլև դառնում է ավելի միասնական և կայուն»:
Ղրղզստանում անցկացվելիք Շանհայի Համագործակցության Կազմակերպության նիստի շրջանակուներում Չինաստանի նախագահ Սի Ջին Պինգի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Իրանի եւ Չինաստանի հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում: Նա հավել է, որ ԱՄՆ կառավարության կողմից Իրանի, Չինաստանի այլ երկրներ դեմ ճնշումն ուղղված է ամբողջ Ասիայի և աշխարհի տիրապետման նպատակով:
ԻԻՀ նախագահն ասել է, որ Թերանը Պեկինի հետ հարաբերությունների զարգացման եւ խորացման սահմանափակում չունի, նա պատրաստ է Չինաստանի հետ հարաբերությունները ընդլայնել քաղաքական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջության և հակաահաբեկչական ոլորտներում:
Սի Ջին Պինգը նույնպես ասել է, որ Չինաստանը պատրաստ է իր ռազմավարական հարաբերություններն ընդլայնել Իրանի հետ: Նա ընդգծել է, որ աշխարհում միակողմանիությունը տարածված է, և ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը հանդիսանում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության մեծացման հիմնական գործոնը:
Չինաստանի նախագահը նաև ընդգծել է Իրանի հետ իր երկրի համագործակցության ընդլայնումը տարածաշրջանային և գլոբալ համաժողովներում, բազմակողմանիությանը նպաստելու համար:
Նա ավելացրել է, որ Պեկինը պատրաստ է ընդլայնել իր համագործակցությունը Թեհրանի հետ ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում: