Իրան. Քաբուլի հարձակման վերաբերյալ Պոմպեոյի հայտարարությունն անհիմն է
Աֆղանստանում Իրանի դեսպանատունը հայտարարել է, որ Քաբուլի ահաբեկչական հարձակման մեջ Իրանի մասնակցության վերաբերյալ Մայք Պոմպեոյի հայտարարությունն անհիմն է:
Հինգշաբթի օրը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Իրանին մեղադրել էր Քաբուլի Մարշալ Մոհամմեդ Ղասիմ Ֆահիմի անվան համալսարանում ռմբադրված ավտոմեքնեայի պայթյունի միջադեպին մասնակցություն ունենալու մեջ:
Ոիւրբաթ օրը Քաբուլում Իրանի դեսպանատան հրապարակած հաղորդագրության մեջ ասված է. «ԻԻՀ դատապարտում է աշխարհի ցանկացած կետում կատարված ահաբեկչական հարձակումները և իր պատրաստակամությունն է հայտնում ահաբեկչության դեմ պայքարում համագործակցելու տարածաշրջանի երկրների իշխանությունների, մասնավորապես՝ Աֆղանստանի հետ»:
Հաղորդագրության մեջ ասված է. «ԱՄՆ-ի հակաիրանական հայտարարությունները հնչում են այն պայմաններում, երբ ԻԻՀ, հենվելով իր ազգային անվտանգության ու շահի վրա, գործողություններով և ոչ թե հայտարարություններով, մշտապես համագործակցել է Աֆղանստանում անվտանգության և խաղաղության հաստատման ուղղությամբ, ապացուցելով, որ նպատակ չունի այլ երկրների հետ իր տարաձայնությունները փոխանցել այս երկիր»: