Էներգետիկ ոլորտում Ռուսաստանի և Իրանի միջև ստորագրված համաձայնագրի մանրամասները
Իրանի նավթի նախարարության Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կասպից ծովի հարցերով պատասխանատուն անդրադարձել է Էներգետիկ ոլորտում Ռուսաստանի և Իրանի միջև ստորագրված համաձայնագրին:
Հոսեյն Էսմայիլ Շահմիրզադեն նշել է, որ Իրանն ու Ռուսաստանը մեծ քայլեր են արել էներգետիկ ոլորտում համագործակցության ուղղությամբ: Նա հավելել է. «Համաձայնագրում ներառվել են նավթի, գազի և նավթաքիմիական արտադրանքի ոլորտներում հետազոտությունների, արդյունահաման և ներդրումների հետ կապված կետեր»:
Նշելով, որ նավթի արդյունաբերության ոլորտի սարքավորումների ստանդարտացումը համաձայնագրի կետերից մեկն է, Շահմիրզադեն հավելել է. «Այս նախագծի իրագործմամբ, կողմերը կկարողանան օգտվել նավթի արդյունահանման համար նախատեսված և մյուս կողմին պատկանող սարքավորումներից»:
Նա հավելել է, որ համաձայնագրում ընդգծվել է նաև համագործակցությունը Կասպից ծովում:
Երկուշաբթի օրը, էներգետիկայի ոլորտի մասնագետների աշխատանքային խմբի երրորդ նիստի ավարտին, Իրանն ո Ռուսաստանը ստորագրել են համաձայնագիր՝ նավթի, գազի, էլեկտրաէներգիայի, ատոմային էներգիայի և նավթաքիմիական արտադրանքի ոլորտում համագործակցության վերաբերյալ: