Սարավանում նահատակվել են երկու իրավապահներ
ԻՀՊԿ-ն հաղորդագրություն տարածելով, հայտարարել է, որ Պակիստանի հետ սահմանում, ահաբեկչական մի խմբավորման անդամների հետ բախման ժամանակ, նահատակվել են իսլամական հանրապետության անվտանգության երկու պաշտպաններ:
Կիրակի օրը, ԻՀՊԿ-ի ռազմացամաքային ուժերի Ղոդս զորակայանի տարածած հաղորդագրության մեջ ասված է.«Բախումը տեղի է ունեցել Շաբաթ երեկոյան, Սարավան քաղաքում, որի ընթացքում նահատակվել են Իրանի անվտանգության երկու պաշտպաններ և երկու ուրիշներ վիրավորվել են»:
Սարավան քաղաքը գտնվում է Իրանի հարավ-արևելքում, Պակիստանի հարևանությամբ:
Վերջին տարիների ընթացքում, զինված խուլիգաններն ու ահաբեկիչները Պակիստանի տարածքից ահաբեկչական հարձակումներ իրականացնելով, Սիսթան և Բելուչեսթանի սահմանային շրջաններում նահատակել են մի խումբ իրանցի սահմանապահների ու հասարակ քաղաքացիների և կրկին փախնել Պակիստան: