Սարավանում նահատակվել են երկու իրավապահներ
https://parstoday.ir/hy/news/iran-i109636-Սարավանում_նահատակվել_են_երկու_իրավապահներ
ԻՀՊԿ-ն հաղորդագրություն տարածելով, հայտարարել է, որ Պակիստանի հետ սահմանում, ահաբեկչական մի խմբավորման անդամների հետ բախման ժամանակ, նահատակվել են իսլամական հանրապետության անվտանգության երկու պաշտպաններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2019 13:03 Asia/Tehran
  • Սարավանում նահատակվել են երկու իրավապահներ

ԻՀՊԿ-ն հաղորդագրություն տարածելով, հայտարարել է, որ Պակիստանի հետ սահմանում, ահաբեկչական մի խմբավորման անդամների հետ բախման ժամանակ, նահատակվել են իսլամական հանրապետության անվտանգության երկու պաշտպաններ:

Կիրակի օրը, ԻՀՊԿ-ի ռազմացամաքային ուժերի Ղոդս զորակայանի տարածած հաղորդագրության մեջ ասված է.«Բախումը տեղի է ունեցել Շաբաթ երեկոյան, Սարավան քաղաքում, որի ընթացքում նահատակվել են Իրանի անվտանգության երկու պաշտպաններ և երկու ուրիշներ վիրավորվել են»:

Սարավան քաղաքը գտնվում է Իրանի հարավ-արևելքում, Պակիստանի հարևանությամբ:

Վերջին տարիների ընթացքում, զինված խուլիգաններն ու ահաբեկիչները Պակիստանի տարածքից ահաբեկչական հարձակումներ իրականացնելով, Սիսթան և Բելուչեսթանի սահմանային շրջաններում նահատակել են մի խումբ իրանցի սահմանապահների ու հասարակ քաղաքացիների և կրկին փախնել Պակիստան: