Իրան.«Եվրոպական նավատորմի գործուղումը Պարսից ծոց, թշնամական պատգամ է փոխանցում Իրանին»
https://parstoday.ir/hy/news/iran-i109888-Իրան._Եվրոպական_նավատորմի_գործուղումը_Պարսից_ծոց_թշնամական_պատգամ_է_փոխանցում_Իրանին
ԻԻՀ կառավարության խոսնակն ասել է.«Ներկա պայմաններում եվրոպական նավատորմի գործուղումը Պարսից ծոց, սադրիչ քայլ է համարվում և թշնամական պատգամ է փոխանցում Իրանին: Այդ քայլը նպաստելու է լարվածությունների սրմանը»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հուլիս 28, 2019 13:30 Asia/Tehran
  • Իրան.«Եվրոպական նավատորմի  գործուղումը  Պարսից ծոց, թշնամական պատգամ է փոխանցում Իրանին»

ԻԻՀ կառավարության խոսնակն ասել է.«Ներկա պայմաններում եվրոպական նավատորմի գործուղումը Պարսից ծոց, սադրիչ քայլ է համարվում և թշնամական պատգամ է փոխանցում Իրանին: Այդ քայլը նպաստելու է լարվածությունների սրմանը»:

Եվրոպական մի քանի երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Իտալիան և Դանիան, ողջունել են Պարսից ծոցում եվրոպական նավատորմ ստեղծելու մասին Բրիտանիայի կառավարության նախագիծը:

Լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ, Ալի Ռաբիին հավաստիացրել է, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի տարածաշրջանի երկրների կողմից և Իրանը տարածաշրջանում նավագնացության անվտանգության գլխավոր պաշտպանն է:

Նա նշել է, որ Իրանն առաջարկել է տարածաշրջանի անվտանգության ապահովման համար տարածաշրջանային երկխոսության ֆորում կյանքի կոչել:

Նշելով, որ Իրանւ ողջունում է անվտանգության ապահովման ուղղությամբ տարածաշրջանի երկրների համագործակցությունը, Ռաբիին ասել է.«Տարածաշրջանի անվտանգության ու կայունության ապահովման նպատակով, Իրանը միշտ ձգտել է լավ հարաբերություն ունենալ հարևանների հետ»: