Իրանի նավթատարի ազատ աձակումը հետաձգվել է ԱՄՆ-ի պահանջով
Ջիբրալթարի տեղական կառավարությունից ԱՄՆ-ի արդարադատության նախարարության պահանջի արդյունքում, իրանական Grace 1 նավթատարի ազատ արձակումը հետաձգվել է:
Ռոյտերսի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի կառավարական աղբյուրները հայտարարել են, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը, Ջիբրալթարի կառավարությանը հղած նամակում, պահանջել է երկարաձգել նավթատարի կալանավորման ժամկետը:
Gibraltar Chronicle օրաթերթը գրել է, որ չնայած այն բանին, որ իրանական նավթատարը պետք է ազատ արձակվեր հինգշաբթի օրը, սակայն ԱՄՆ արդարադատության նախարարության նամակը ստանալուց ժամեր անց, այդ որոշումը հետաձգվեց:
Օրաթերթը հավելել է. «Ջիբրալթարի գերագույն դատարանը սակայն, կայացրել է իրանական նավթատարի անձնակազմի երեք անդամներին և կապիտանին ազատ արձակելու որոշումը»:
Ռոյթերսի հաղորդման համաձայն, վերոնշյալ չորս անձինք ազատ են արձակվել:
Հուլիսի 4-ին, Բրիտանիայի ծովուժը Ջիբրալթարի նեղուցում կալանավորել էր իրանական Grace 1 նավթատարը: