Իրանի խորհրդարանի նախագահ. Իրան-Հայաստան խորհրդարանական հարաբերություններն ընդլայնվում են
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Հետազոտական կենտրոնը և Իսլամական խորհրդատվական վեհաժողովի մասնագիտացված հանձնաժողովները պատրաստ են զարգացնել համագործակցությունը Հայաստանի խորհրդարանի հետ»:
Իսլամական խորհրդարանի նախագահն ասել է, որ հետազոտական և փորձագիտական հանձնաժողովների կենտրոնը լիովին պատրաստ է համագործակցել Հայաստանի խորհրդարանի հետ՝ հարաբերությունները ընդլայնելու ուղղությամբ:
Շաբաթ օրը, Ալի Լարիջանին, Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ կարևորելով երկու երկրների հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, հավելել է. «Իրանը և Հայաստանը լավ հարաբերություններ ունեն միմյանց հետ: հարաբերությունները զարգանում են և մենք հուսով ենք, որ գյուղատնտեսության, բժշկության և առողջապահության ոլորտներում նույնպես երկու երկրի համագործակցությունները կզարգանան:
Իրամի իսլամական Խորհրդարանի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ միջազգային ատյաններում Իրանին սատարելու հարցում համար, այն որոկելով՝ երկու երկրների բարեկամության արդյունք:
Արտաշես Թումանյանն ընդգծելով երկու երկրների միջև խորհրդարանական հարաբերությունների ընդլայնման կարևորությունը, հավելել է.«Երկու երկրների խորհրդարանական բարեկամության խմբերը շարունակում են հարաբերությունները և Հայաստանը ձգտում է զարգացնել հարաբերությունները երկու երկրների խորհրդարանական հանձնաժողովների միջև»:
Իրանում ՀՀ դեսպանը տեղեկացրել է առաջիկայում ՀՀ Խորհրդարանի նախագահի Իրան կատարելիք այցի մասին: