Իրանի խորհրդարանի նախագահ. Իրան-Հայաստան խորհրդարանական հարաբերություններն ընդլայնվում են
https://parstoday.ir/hy/news/iran-i111941-Իրանի_խորհրդարանի_նախագահ._Իրան_Հայաստան_խորհրդարանական_հարաբերություններն_ընդլայնվում_են
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Հետազոտական կենտրոնը և Իսլամական խորհրդատվական վեհաժողովի մասնագիտացված հանձնաժողովները պատրաստ են զարգացնել համագործակցությունը Հայաստանի խորհրդարանի հետ»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Սեպտեմբեր 28, 2019 12:53 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի նախագահ. Իրան-Հայաստան խորհրդարանական հարաբերություններն ընդլայնվում են

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Հետազոտական կենտրոնը և Իսլամական խորհրդատվական վեհաժողովի մասնագիտացված հանձնաժողովները պատրաստ են զարգացնել համագործակցությունը Հայաստանի խորհրդարանի հետ»:

Իսլամական խորհրդարանի նախագահն ասել է, որ  հետազոտական և փորձագիտական հանձնաժողովների կենտրոնը լիովին պատրաստ է համագործակցել  Հայաստանի խորհրդարանի հետ՝ հարաբերությունները ընդլայնելու ուղղությամբ:

Շաբաթ օրը, Ալի Լարիջանին, Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ կարևորելով երկու երկրների հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, հավելել է. «Իրանը և Հայաստանը լավ հարաբերություններ ունեն միմյանց հետ: հարաբերությունները զարգանում են  և մենք հուսով ենք, որ գյուղատնտեսության, բժշկության և առողջապահության ոլորտներում նույնպես երկու երկրի համագործակցությունները կզարգանան: 

Իրամի իսլամական Խորհրդարանի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ միջազգային ատյաններում Իրանին սատարելու հարցում  համար, այն որոկելով՝  երկու երկրների բարեկամության արդյունք:

Արտաշես Թումանյանն ընդգծելով երկու երկրների միջև խորհրդարանական հարաբերությունների ընդլայնման կարևորությունը, հավելել է.«Երկու երկրների խորհրդարանական բարեկամության խմբերը շարունակում են հարաբերությունները և Հայաստանը ձգտում է զարգացնել հարաբերությունները երկու երկրների խորհրդարանական հանձնաժողովների միջև»:

Իրանում ՀՀ դեսպանը տեղեկացրել է առաջիկայում ՀՀ Խորհրդարանի նախագահի Իրան կատարելիք այցի մասին: