Հոկտեմբերի մեկին ԻԻՀ նախագահը կայցելի Հայաստան
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով, հոկտեմբերի 1-ին կայցելի Հայաստան:
ԻԻՀ նախագահի կապի ու տեղեկատվության գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ Ռոհանին Երևանում կմասնակցի ԵԱՏՄ նիստին:
Փարվիզ Էսմայիլին հավելել է. «Հասան Ռոհանին ելույթ կունենա նիստում, ներկայացնելով Իրանի առևտրային հնարավորությունները, ինչից հետո հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի և այդ երկրի բարձրաստիան պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Թեհրան-Երևան հարաբերություններին վերաբերող մի շարք կարևոր հարցեր և երկկողմ համաձայնագրերի գործադրման ընթացքը»:
Նա հավելել է. «Նախագահ Ռոհանին առանձին հանդիպումներ կունենա նաև ԵԱՏՄ գագաթաժողովին ներկա մի շարք երկրների ղեկավարների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ»:
Այցի ընթացքում Ռոհանուն ուղեկցելու է բարձրաստիճան քաղաքական ու տնտեսական պատվիրակություն:
ԻԻՀ նախագահը Իրան կվերադառնա երեքշաբթի երեկոյան: